Երեւան/Մեդիամաքս/. Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարներ Տիգրան Դավթյանի ու Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ շրջել է լաբորատորիայում՝ ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին: Ներդրումային ծրագիրը կազմել է մոտ 1.3 մլրդ դրամ, որի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված համապատասխան պայմանագրի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կստեղծվի առնվազն 50 աշխատատեղ, որից 20-ն արդեն իսկ ստեղծվել է: Ընկերությունում ներկայում աշխատում է 97 մարդ` 100 հազ. դրամ միջին աշխատավարձով: «Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության որեւէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսանը: Ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է երեք տարի ժամկետով:Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի եւ կենսահամարժեքության, ինչպես նաեւ կենսաբանական եւ մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը, որն էլ իր հերթին կխթանի տեղական որակյալ ապրանքների արտադրությունը եւ արտահանումը:Ներկայում ընթացքի մեջ է լաբորատորիայի միջազգային ISO 9001-2008 հավատարմագրման հետ կապված գործընթացը: Tweet Դիտում՝ 1465