Յուրի Գուսեւը միջին բիզնեսում է տեսնում «հայկական առանձնահատկությունը»

26.10.2012 | 06:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրենության նախագահ Յուրի Գուսեւն այսօր ասել է, որ Հայաստանում միջին բիզնեսի աշխատանքում առանձնահատկություն կա: 

Պատասխանելով “հայկական ազգային բիզնեսի առանձնահատկությունների” մասին Մեդիամաքս-ի հարցին՝ նա ասել է, որ “եթե խոսենք խոշոր կորպորատիվ բիզնեսի մասին, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, “հայկական առանձնահատկություն” չկա, եւ այդ շուկան` բացառությամբ բիզնեսի ծավալների, աշխատում է գրեթե նույն օրենքներով ԱՊՀ ողջ տարածքում”:

«Եթե խոսենք առանձնահատկությունների մասին, ապա այն կա միջին բիզնեսում` $1 մլն-ից մինչեւ $3 մլն: Այստեղ առանձնահատկությունն այն է, որ, ցավոք, ընկերությունների մենեջմենթը` այդ թվում նաեւ ֆինանսական, մինչեւ վերջ չի գործում, եւ չկա հաշվետվության թափանցիկ համակարգ: Դա, իր հերթին, ստիպում է մեզ փոխել մեր ընթացակարգերը, մեզ վրա ավելի շատ ռիսկեր վերցնել եւ մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես խուսափել դրանցից, այլ` ինչպես պակասեցնել դրանք”, - նկատել է Յուրի Գուսեւը:

ՎՏԲ Բանկի Դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար - Ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը, պատասխանելով Հայաստանում ՎՏԲ-ի Կենսաթոշակային հիմնադրամի դուստր ձեռնարկության ստեղծման մասին Մեդիամաքս-ի հարցին, ասել է, որ, Ռուսաստանի օրենսդրության համաձայն, Կենսաթոշակային հիմնադրամն այստեղ չի կարող մասնաճյուղ ունենալ: 

«Եթե մենք հայաստանյան շուկա դուրս գալու որոշում կայացնենք, ապա դա առանձին իրավաբանական անձ կլինի»,- ասել է նա:

Միաժամանակ, Միխայիլ Յակունինը հիշեցրել է, որ այսօր Ռուսաստանում կենսաթոշակային համակարգի ճակատագրի վերաբերյալ բանավեճեր են ընթանում, համապատասխան վերլուծությունը եւ որոշումը իրենք կկայացնեն Ռուսաստանում անհրաժեշտ բոլոր օրինագծերի ընդունումից հետո:

Պատասխանելով լիզինգի շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնակցության մասին հարցին` բանախոսները հավաստիացրել են, որ բանկն ակտիվորեն դուրս կգա այդ շուկա 2013 թվականի հունվար-փետրվարից:

Նրանք նաեւ հավաստիացրել են, որ Հայաստանը ՎՏԲ-ի համար առաջնային շուկաներից մեկն է հանդիսանում, այստեղ բանկի դիրքերն ուժեղ են, եւ կա մտադրություն հետագայում ավելի ամրապնդել դրանք: 

Դիտում՝ 6466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW