Ներսես Երիցյան. ՓՄՁ-ներն արագ աճում են
25.10.2012 | 01:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասել է, որ «ՓՄՁ-ներն ամենաարագ զարգացող ոլորտն են Հայաստանում»:
Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 24-ին` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագրի շրջանակներում կայացած «Նոր հնարավորություններ փոքր բիզնեսի ֆինանսավորման համար» միջոցառման շրջանակներում:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քոնան Փեյսենը Հայաստանում նորարարության եւ տնտեսական զարգացման խթանման գործում կարեւորել է ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցությունը:
Հարավային Աֆրիկայից ժամանած ՓՄՁ վարկավորման փորձագետ Ռոջեր Կիսլին բանկերին ու աշխատակիցներին առաջարկել է նոր գործիքներ, որոնք կնվազեցնեն ՓՄՁ վարկային ռիսկերը:
Միջոցառման ավարտին գործընկեր ֆինանսական կազմակերպությունների 63 վարկային մասնագետներ եւ վերլուծաբաններ ստացել են «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից կազմակերպված «Ֆինանսական վերլուծություն» դասընթացն ավարտելու վկայագրեր:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: