Զարգացման Բանկն առաջատարներից է ակտիվների եւ պարտավորությունների աճի տեմպով

24.10.2012 | 04:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը 2012 թ. առաջին 9 ամիսների արդյունքում  առաջատար դիրքեր է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում` ինչպես ակտիվների, այնպես էլ պարտավորությունների աճի տեմպով:

Մասնավորապես, ակտիվների աճը տարվա սկզբի համեմատ կազմել է 37,2%, իսկ պարտավորությունների մասով` 45,9%: 

Աճ է գրանցվել նաև ժամկետային ավանդների մասով` տարեսկզբի համեմատ ավելանալով մոտ 40,3%-ով:                                 

Հաշվետու ժամանակահատվածում Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելն ավելացել է 41,4%-ով:                             

Ինչպես Մեդիամաքս-ին հատնել են բանկում, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածում Զարգացման Հայկական Բանկը եւս առաջատարներից էր  բանկային համակարգում ակտիվների եւ պարտավորությունների աճի տեմպով:

Դիտում՝ 1564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW