Երեւան/Մեդիամաքս/. «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային ընկերությունը կազմակերպում է «Անձնակազմի կառավարման հմտություններ սկսնակ կառավարիչների համար» թեմայով դասընթաց: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են BSC ընկերությունում, դասընթացի մասնակիցներին կներկայացվեն մարդկային ռեսուրսների պլանավորման, արդյունավետ հարցազրույցների անցկացման, աշխատողների կատարողականի բարելավման, նոր աշխատողի մասնագիտական կողմնորոշման, ընկերության արժեքային համակարգի ձեւակերպման հմտությունները: Դասընթացը նախատեսված է ինչպես մարդկային ռեսուրսների սկսնակ կառավարիչների, այնպես էլ ցանկացած կառավարչի համար, ով կցանկանա խորացնել եւ զարգացնել իր գիտելիքները եւ փորձն այս բնագավառում:Դասընթացի արդյունքում մասնակիցները կտիրապետեն մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում հիմնական հմտություններին, որի արդյունավետ օգտագործման շնորհիվ կկարողանան ստեղծել երկկողմ հաղթանակի («win-win») միջավայր, ինչպես նաեւ գտնել ընկերության եւ անհատի սպասելիք նպատակների եւ շարժառիթների լավագույն լուծումները:Եռօրյա դասընթացը կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 31-ին: Tweet Դիտում՝ 5343