Երեւան: Մեդիամաքս: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմել է դատարան` ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:Բանկն այսօր հայտնել է, որ իր ներքին ընթացակարգերի համաձայն, 2010թ. նոյեմբեր ամսից բանակցություններ է վարել Տիգրան Ստեփանյանի հետ` բանկի առջեւ իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ: «2011թ. նոյեմբերից սկսած, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին բանկի առջեւ պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Քանի որ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել բանկի առջեւ ունեցած իր պարտավորությունները, 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին եւ օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին», - ասված է բանկի տարացած հաղորդագրության մեջ: Աժ պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, Տիգրան Ստեփանյանըծնվել է 1961թ. սեպտեմբերի 1-ին Արարատի մարզի Ազատաշեն գյուղում:1989-1993թթ. աշխատել է Մասիսի նավթի բազայում` որպես ավագ օպերատոր: 1993-1997թթ. ղեկավարել է նավթամթերքների ներկրմամբ եւ վերամշակմամբ զբաղվող ընկերություն: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն:2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:Ամուսնացած է, ունի չորս երեխա: Tweet Դիտում՝ 5872