Բազել-3-ը կբերի խոշորացումների ՀՀ բանկային համակարգում, կարծում են Ամերիաբանկում
23.10.2012 | 06:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Բազել-3 կանոնների տարածումը ՀՀ բանկերի վրա, որը սպասվում է հաջորդ տարի, կբերի ՀՀ բանկային շուկայում խոշոր գործարքների եւ բանկերի խոշորացմանը:
Այդպիսի կարծիք են այսօր հայտնել Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:
«Բազել-3-ը, խստացնելով կապիտալի համարժեքությունը, կարող է բերել վարկավորման սահմանափակմանը բանկային համակարգում»,- ասել է Գեւորգ Թառումյանը:
Տիգրան Ջրբաշյանը կարծիք է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ բանկային շուկայում խոշոր գործարքներ են սպասվում՝ նորմատիվային խստացումների հետ կապված, «եւ արդեն այսօր մի շարք բանկեր զսպում են վարկավորումը կապիտալի համարժեքության թույլ ցուցանիշների պատճառով»:
«Վերջին տարիներին վարկավորումը Հայաստանում ապահովվում էր հիմնականում առանց դրսից կապիտալային համալրումների, եւ բանկային համակարգում գոյացել է կապիտալի համալրման խնդիր»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ Ամերիաբանկը այդ տեսանկյունից բարենպաստ պայմաններում է եւ տեսնում է այստեղ աճի հնարավորություններ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: