ՊրոԿրեդիտ Բանկը նոր մասնաճյուղ է բացել Աջափնյակում

23.10.2012 | 04:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկը եւս մեկ նոր մասնաճյուղ է բացել Աջափնյակ համայնքում:

Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ՛ բիզնես, եւ՛ ֆիզիկական անձ հաճախորդներին՝ կենտրոնանալով բիզնեսի ֆինանսավորման բազմաթիվ լուծումների եւ խնայողություններ կատարելու մի շարք տարբերակների վրա: Այս մասնաճյուղը ձեւավորված է ՊրոԿրեդիտ Բանկի կողմից առաջարկվող սպասարկման նոր չափանիշներին համապատասխան, որտեղ հաճախորդները կարող են սպասարկվել առավել հարմարավետ՝ «մեկ պատուհանի սկզբունքով»:
 
Այս տարվա ընթացքում «Աջափնյակը» Բանկի կողմից բացված արդեն երրորդ մասնաճյուղն է: Այս մոտեցումը շեշտադրում է նախորդ տարի բանկի կողմից ընդունած դինամիկ զարգացման քաղաքականությունը:

Դիտում՝ 5862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW