Երեւանում կկայանա “Expo-Russia Armenia 2012” ցուցահանդեսը

22.10.2012 | 01:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 24-26-ին Երեւանում տեղի կունենա ռուս-հայկական արդյունաբերական «Expo-Russia Armenia 2012» 5-րդ ցուցահանդեսը, որին հայկական ընկերությունների հետ համատեղ կմասնակցեն Ռուսաստանի 35 մարզերից ավելի քան 100 արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ամենամյա ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Եվրասիական ճեղքում» համաժողովը, որի ընթացքում կկազմակերպվեն բանավիճային հետեւյալ հարթակներ.

- «ԵվրԱզԷՍ`ձեռքբերումներ եւ հեռանկարներ»;

- «Մաքսային միություն, ընդհանուր տնտեսական տարածք; ԱՊՀ ազատ առեւտրի գոտի` ազգային տնտեսությունների աճի կետերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում»;

- «Եվրասիական տնտեսական միություն՝ գաղափարից դեպի իրականացում»:

Տեղի կունենա նաեւ «Արտադրողներին  եւ սպառողներին կեղծ ապրանքներից պաշտպանության արդիական հարցեր» թեմայով կլոր սեղան:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: Ցուցահանդեսի պաշտոնական օպերատորն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

«Expo-Russia Armenia 2012» կանցկացվի ՀՀ կառավարության տանը, իսկ թեմատիկ քննարկումները կկազմակերպվեն ՀՀ տրանսպորտի եւ կապի; էներգետիկայի եւ բնական պաշարների; գյուղատնտեսության; առողջապահության; գիտության եւ կրթության նախարարություններում:

Դիտում՝ 4813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW