ԿԲ-ի տեղափոխումը Դիլիջան լուրջ ներդրումներ կապահովի, ասել է վարչապետը

22.10.2012 | 00:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: ԿԲ-ի տեղափոխումը Դիլիջան լուրջ ֆինանսական ներդրումներ կապահովի, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստին, որում քննարկվել են դպրոցի կառուցման  ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու ծրագրերը:

«Միջազգային այս ուսումնական հաստատության կառուցումն օգնելու է մեզ տարբեր խնդիրներ լուծելու գործում: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այս ծրագիրն իրականացվի: Համատեղ ջանքերով կարող ենք ապագա հինգ տարիների ընթացքում ունենալ որակապես այլ Դիլիջան, որը չի զիջի զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող նմանատիպ այլ  կենտրոնների: Դրա համար կան լավ նախադրյալներ:
Ընդհանրապես, Դիլիջանի ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի պետությունը մեկ արմատական որոշում կայացներ, եւ դա Կենտրոնական բանկը Դիլիջան տեղափոխելու ծրագիրն է: Դա հնարավորություն կտա լուրջ ֆինանսական ներդրումներ կատարել քաղաքում եւ ձեւավորել անհրաժեշտ ենթակառուցվածքներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտում՝ 1871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW