ԿԲ-ն գրանցել է ռուսաստանյան բանկի ներկայացուցչություն

19.10.2012 | 03:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի որոշումով, Հայաստանում գրանցվել է «Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ ներկայացուցչությունը: 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հայաստանում «Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ»-ի գործունեության հնարավորությունները դեռեւս տարեսկզբին քննարկվել էին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան եւ բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:   

Երկրի նախագահը հույս էր հայտնել, որ արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում բանկը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաեւ հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերություններում:

Դմիտրի Պատրուշեւը ՀՀ նախագահին էր ներկայացրել բանկի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը:

«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ-ն ստեղծվել է 2000 թ-ին եւ այսօր հանդիսանում է  ՌԴ խոշորագույն բանկերից մեկը` ակտիվների ծավալով զբաղեցնելով 4-րդ տեղը Ռուսաստանի բանկային համակարգում: Բանկի 100 % բաժնետոմսերը պատկանում են պետությանը:  Ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմում էր 1 տրիլիոն ռուբլի:

2011 թ-ին Հայաստանում գրանցվել էր լատվիական Rietumu բանկի ներկայացուցչությունը:


Դիտում՝ 3749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW