Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է նոր տեխնիկական պահանջները հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) համար:ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողները պարտավոր են օգտագործել այնպիսի հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնց միջոցով հնարավոր կլինի օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկել հարկային մարմին:Նա նաեւ մանրամասն ներկայացրել է ՀԴՄ-ների նոր տեխնիկական պահանջները: Նոր տեսակի ՀԴՄ-ները պետք է ունենան. չջնջվող հիշողության սարք նվազագույնը 128 Մբ ծավալով, օպերատիվ հիշողություն, ինտերնետի միջոցով հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, տվյալների կոդավորման հնարավորություն եւ այլն:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս նոր համակարգը բացառում է ձեռնարկատերերի կողմից որեւէ ծրագրային միջամտություն, քանի որ նոր տեսակի ՀԴՄ-ներում տեղադրված չիպերի կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿ-ին:Նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է Գագիկ Խաչատրյանին մշակել եւ ներկայացնել այս ոլորտին անհրաժեշտ մասնագիտացված կառույցի ստեղծման որոշումը, քանի որ հարցը առնչվում է շուրջ 60 հազար տնտեսվարողներին եւ ՊԵԿ-ը չի հասցնի սպասարկել դրանց: Tweet Դիտում՝ 2677