Հոկտեմբերի 17-ին մեկնարկում է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության «Առողջ լուսաբաց» ծրագիրը, որի շրջանակում յուրաքանչյուր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան առավոտյան մարզումներ իրականացնել արտերկրում մեծ փորձ ունեցող բժիշկ-մարզչի ուղեկցությամբ եւ խուսափել սխալ մարզումների հետեւանքներից:Առաջին մարզումը կանցկացվի հոկտեմբերի 17-ին, առավոտյան ժամը 07-ից մինչ 08:30-ն ընկած ժամանակահատվածում Կասկադի աստիճանների մոտ:Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել առնվազն 3 բնույթի միջոցառումներ.- շնչառական եւ բուժիչ մարմնամարզություն,- յոգա,- առողջ կենսակերպ վարելու վերաբերյալ խորհրդատվություն:Մասնակցությունն անվճար է: Tweet Դիտում՝ 1853