Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ACBA ON-Line ծառայության բոլոր հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն կատարել օվերդրաֆտի մարումներ:Մուտք գործելով ACBA On-Line ծառայության «Առեւտրային վարկային գծեր եւ օվերդրաֆտներ» բաժին` հաճախորդները կարող են կատարել օվերդրաֆտի մարումներ:ACBA ON-Line ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց բանկ այցելելու կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` իրականացնել վարկի մարումներ, ձեւակերպել ավանդներ, բացել ընթացիկ հաշիվներ, ձեւակերպել պարբերական փոխանցումներ եւ այժմ նաև կատարել օվերդրաֆտի մարումներ:Բանկը շարունակում է աշխատանքներ տանել ACBA ON-Line ծառայության մեջ նոր հնարավորությունների համալրման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 1495