ՀԿԵ ղեկավարը ներկայացրել է Հայաստանի երկաթուղու՝ տարանցիկ միջանցք դառնալու հեռանկարները

12.10.2012 | 01:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել է հոկտեմբերի 9-10-ին Բուխարեստում կայացած 2012թ. Երկաթուղիների օրերին` ընդլայնված Սեւծովյան տարածաշրջանի երկաթուղիների ներդրումների հարցերով գագաթնաժողովի աշխատանքներին:

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ ղեկավարը մասնակիցներին ծանոթացրել է ընկերության գործունեության հիմնական նպատակներին եւ խնդիրներին, ներդրումային քաղաքականությանը, Հայաստանի երկաթուղային համակարգի՝ որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջացքի օղակի հնարավորություններին, հայտնել են ընկերությունում:

Վիկտոր Ռեբեցը նաեւ ներկայացրել է Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու, հայ-թուրքական սահմանում գտնվող Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման հեռանկարները:

ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Օվիդիու Իոանն Սիլագիի (Ovidiu Ioan Silaghi) եւ Երկաթուղիների միջազգային միության գլխավոր տնօրեն Ժան Պիեր Լուբինուի (Jean-Pierre Loubinoux) հետ:

Դիտում՝ 3665

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW