Հոկտեմբերի 12-ին կմեկնարկի PANARMENIAN EXPO 2012 ցուցահանդեսը

10.10.2012 | 03:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 12-14-ը Երեւանում կկայանա «PANARMENIAN EXPO 2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը եւ Համահայկական տնտեսական համաժողովը,  որը կազմակերպել են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն ու «Պրոմ Էքսպո»  ընկերությունը:

«Մեր կարեւորագույն խնդիրը տեղական արտադրողին ապրանք արտահանելու հնարավորություն տալն է: Այս տարի արտերկրից  կունենանք մոտ 100 այցելուներ, որոնք տեղում կծանոթանան ապրանքներին»,- ասել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Չորրորդ անգամ կազմակերպվող PANARMENIAN EXPO 2012 միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի 14 թեմատիկ բաժիններում կմասնակցեն 100-120 ընկերություններ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից եւ մեկ մասնակից` Թուրքիայից:

Դիտում՝ 1741

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW