Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում կայացած «DigiTec Expo 2012» ցուցահանդեսի շրջանակներում Տանդեմ Փեյմինթս վճարահաշվարկային ընկերությունը ներկայացրել է իր վճարային տերմինալների վրա ներդրված նույնականացման քարտ (ID card) կարդացող նոր սարքը:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, այսուհետ գործարք կատարելիս անձնական տվյալները կարելի է մուտքագրել նույնականացման քարտերով (ID card)՝ տերմինալների վրա տեղադրված քարտ կարդացող հատուկ սարքի միջոցով։«Ծրագրային այս նոր լուծմամբ Տանդեմ Փեյմինթս ընկերությունը եւս մեկ քայլով պարզեցրեց տերմինալներից օգտվելու գործողությունների հերթականությունը քաղաքացիների համար», - նշված է հաղորդագրությունում: Այցելուներին է ներկայացվել նաեւ տերմինալների ինտերֆեյսում տեղ գտած նոր լուծումները, ինչպես նաեւ հայտարարվել է ընկերության նոր կայքի գործարկման մասին: Tweet Դիտում՝ 5338