Ֆինանսական հաշտարարը բողոքների քանակի 100% աճ է արձանագրել

09.10.2012 | 07:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն այսօր ասել է, որ 2011թ. համեմատ այս տարի գրանցվել է բողոքների քանակի 100% աճ:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարի բողոքները ավելի շատ ուղղված են ապահովագրական ընկերությունների գործունեությանը»,- ասել է Փիրուզ Սարգսյանն ու հավելել, որ բողոքների 70%-ն ուղղված է ապահովագրական ընկերությունների, 30%-ը` բանկերի, գրավատներին եւ վարկային կազմակերպությունների աշխատանքին:

Հաշտարարի փոխանցմամբ, հարցումներն ու ցուցանիշները վկայում են, որ ֆինանսական համակարգի հանդեպ վստահությունն աճել է:

«2011-ին քննվել էր 140 հայտ, 2012-ին քննվել է արդեն շուրջ 260-ը, որի մեծ մասը լուծվել է հայտատուի օգտին: 2012-ի առաջին եռամսյակում արդեն հայտատուին է վերադարձվել 76 մլն 416 հազ. դրամ»,- նշել է Ֆինանսական համակարգի հաշտարարը:

Դիտում՝ 1922
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai