Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը ԱՊՀ երկրներում ունի 4 ներդրումային նախագիծ, իսկ Հայաստանից ԱՊՀ երկրներ ուղղված ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը շուրջ $0,01 մլրդ է: Ընդ որում, ԱՊՀ երկրներից հայկական ուղղակի ներդրումներ ստացել է միայն Ռուսաստանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին վկայում է այսօր ներկայացված Եվրասիական Զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից անցկացված ԱՊՀ երկրների փոխադարձ ներդրումների մոնիթորինգը:Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Հայաստանի կուտակած ուղղակի ներդրումներն արտերկրում 2010-ի վերջի դրությամբ կազմել են $83 մլն: Վրաստանն ունի 8 ներդրումային նախագիծ ԱՊՀ-ում՝ շուրջ $ 410 մլն ընդհանուր ծավալի ուղղակի ներդրումներով, իսկ Ադրբեջանը՝ $1.38 մլրդ-ի թվով 9 նախագիծ:Ռուսաստանի՝ ԱՊՀ-ում կատարված ուղղակի ներդրումների 5.9%-ը բաժին է ընկնում Հայաստանին: Ադրբեջանին բաժին է հասնում ԱՊՀ-ում ռուսական ներդրումների 2.7%-ը, Վրաստանին՝ 1.1%-ը: ԵԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը նշել է, որ սա առաջին նման հետազոտությունն է ԱՊՀ տարածքում եւ կօգնի ինչպես բանկին իր ներդրումային որոշումների կայացման, այնպես էլ առանձին ընկերություններին՝ տարածաշրջանի բիզնես-տարածքում կողմնորոշվելու գործում: Tweet Դիտում՝ 3135