Google-ը սկսում է վարկավորել գովազդատուներին

09.10.2012 | 01:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Google-ը մտադիր է մոտ ժամանակներս սկսել մինչեւ $100 հազարի վարկեր տրամադրել իր գովազդատու փոքր ու միջին կազմակերպություններին, գրում է Financial Times-ը:

Ընկերության կողմից հիմնադրված վարկային կազմակերպությունը վարկեր է տրամադրելու բիզնեսների՝ Google-ում իրենց կոնտեքստային գովազդը ֆինանսավորելու նպատակով:

Նոր ծառայությունը մեկնարկելու է Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում, իսկ հետո կտարածվի նաեւ մյուս երկրներում:

Տարեկան վարկային տոկոսադրույքը ՄԹ-ում կկազմի 11,9%, իսկ ԱՄՆ-ում՝ 8,9%:

Դիտում՝ 1664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW