ԿԲ-ն արգելել է «Զոլոտայա Կորոնա» համակարգի գործունեությունը Հայաստանում

09.10.2012 | 00:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Կենտրոնական բանկը պարզել է, որ «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, առանց որեւէ պատճառաբանության բազմիցս չի ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:

Կենտրոնական բանկը գրություններ է ուղղել «Զոլոտայա Կորոնա» համակարգի օպերատորին, տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին, միաժամանակ նախազգուշացրել է, որ հակառակ պարագայում Հայաստանի  Կենտրոնական բանկը որոշում կընդունի հայաստանյան բանկերի` համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Սակայն, մինչ օրս համակարգի մասնակից հայաստանյան բանկերի որոշ տարածքային ստորաբաժանումներ զրկված են «Զոլոտայա Կորոնա» համակարգի միջոցով փոխանցումներ իրականացնելու հնարավորությունից:

«Համակարգի օպերատորի նման գործելակերպը վտանգում է Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի», - հայտնել են ԿԲ-ում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ԿԲ-ի  խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:

Ս.թ. սեպտեմբերի սկզբին ԿԲ-ի  խորհուրդը որոշել էր նաեւ ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:

Դիտում՝ 14524
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW