Երեւան/Մեդիամաքս/. Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) կողմնից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը 2012թ. սեպտեմբերին կազմել է տարեկան 12.7%, իսկ ժամկետը՝ 12 տարի:Սեպտեմբերի ընթացքում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 81 հիփոթեքային վարկ 560 մլն 948 հազ. դրամ պայմանագրային գումարով, որից Երեւանում` 54 վարկ՝ 432 մլն 238 հազ. դրամի, մարզերում` 27 վարկ՝ 128 մլն 710 հազ. դրամի, հայտնել են ընկերությունում:2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 2 954 վարկ` 22,084 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:ԱՀԸ-ն հիմնադրվել է 2009թ. հուլիսին: Ընկերությունը համագործակցում է ՀՀ տարածքում գործող 15 առեւտրային բանկերի եւ 4 վարկային կազմակերպությունների հետ: 2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության ակտիվները կազմում են 22 մլրդ 631 մլն դրամ, պարտավորությունները` 12 մլրդ 649 մլն դրամ, ընդհանուր կապիտալը` 9 մլրդ 982 մլն դրամ: Tweet Դիտում՝ 1434