Ինեկոբանկը $10 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Green for Growth հիմնադրամի հետ
08.10.2012 | 04:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը $10 մլն-ի վարկային պայմանագիր է ստորագրել Green for Growth հիմնադրամի հետ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ինեկոբանկի մամուլի ծառայությունում, վարկային միջոցները ուղղվելու են ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների էներգոարդյունավետ վարկավորմանը:
Էներգոարդյունավետ վարկավորման ծրագրի շրջանակներում Ինեկոբանկը նախատեսել է ֆինանսավորել այնպիսի նախագծեր, ինչպիսիք են, օրինակ, արտադրամասերում էներգոարդյունավետ հոսքագծերի տեղադրում, էներգոխնայող տեխնոլոգիաների ներդրում, էներգոխնայուղ շինարարություն` ներառյալ ջերմամեկուսացնող դռների եւ պատուհանների տեղադրում, տանիքի եւ պատերի ջերմամեկուսացում, ինչպես նաեւ լուսավորման, ջեռուցման, սառեցման եւ այլ նոր համակարգերի տեղադրում, որոնց շնորհիվ տեղի է ունենում առաջնային էներգիայի առնվազն 20% խնայողություն:
Վարկին զուգընթաց հիմնադրամը Ինեկոբանկին մատուցելու է նաեւ տեխնիկական աջակցություն, որը կօգնի առավել արդյունավետ մշակել եւ կիրառել Էներգոարդյունավետ վարկավորման ռազմավարությունը:
«Green for Growth հիմնադրամը ուրախ է ազդարարել Ինեկոբանկի հետ իր համագործակցության մեկնարկը: Այս վարկային պայմանագիրը խորհրդանշում է հիմնադրամի առաջին քայլերը այս տարածաշրջանում: Ինեկոբանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել նվազեցնել էներգիայի սպառման մակարդակը Հայաստանում»,- ասել է հիմնադրամի նախագահ Քրիստոֆեր Նոուելսը:
«Մենք վստահ ենք, որ, համագործակցելով Green for Growth հիմնադրամի հետ, կկարողանանք խրախուսել էներգիայի արդյունավետ օգտագործումը Հայաստանում: Լինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Ինեկոբանկը դիտարկում է այս նախաձեռնությունը որպես բանկային ծառայությունների միջոցով էներգիայի սպառման նվազեցմանն ուղղված առավել արդյունավետ գործիք»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Green for Growth հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. Գերմանիայի Զարգացման Բանկի (KfW Entwicklungsbank) եւ Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) կողմից` Եվրոպական Հանձնաժողովի եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (EBRD) ֆինանասական աջակցությամբ: Green for Growth հիմնադրամի նպատակն է խրախուսել Էներգիայի արդյունավետ օգտագործումը եւ վերականգնվող էներգիայի կիրառումը հարավարեւելյան Եվրոպայում եւ հարեւան երկրներում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: