ՎՏԲ-Հայաստանը բարելավել է «Հիմա» վարկատեսակի պայմանները

03.10.2012 | 07:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված` «Հիմա» վարկատեսակի նոր եւ առավել հարմարավետ պայմանների մասին: 

Մասնավորապես, դեռեւս ապրիլ ամսվա սկզբին ներկայացված առանց գրավի վարկի գումարը ավելացվել է մինչեւ 3 մլն դրամ, ժամկետը երկարաձգվել է մինչեւ 24 ամիս, ինչպես նաեւ իջեցվել է վարկի տրամադրման միջնորդավճարը:

Վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը թույլ է տալիս  «Հիմա» վարկատեսակից օգտվողներին առավելագույնս կարճ ժամկետում` 8 ժամվա ընթացքում ստանալ պատասխան մինչեւ 15 մլն դրամ վարկ ստանալու վերաբերյալ որոշման վերաբերյալ:

Վարկ ստանալու համար հաճախորդին հարկավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը եւ լրացնել վարկի տրամադրման դիմում-հայտը` նշելով իր գործող բիզնեսի ցուցանիշների մասին տեղեկությունները:

 «Տվյալ պրոդուկտի ներդրմամբ մենք նպատակ ունենք բավարարել հաճախորդի պահանջը վարկ ստանալու շահավետ պայմաններով եւ առավել սեղմ ժամկետներում (վարկային հայտի ուսումնասիրման/հաստատման): Աշխատելով այդ ուղղությամբ, բանկը կշարունակի կատարելագործել փոքր բիզնեսի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտները եւ ծառայությունները) բարելավելով դրանց պայմանները, ընթացակարգերը, տրամադրման ժամկետները եւ այլն»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւը:




Դիտում՝ 5149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW