Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հոկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքը եւ մինչեւ տարեվերջ տոկոսագումարները կվճարի ավանդի ժամկետի սկզբին՝ անմիջապես ավանդը ձեւակերպելիս: Առավելագույն բարձր տոկոսադրույքը սահմանված է «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդի համար` 13,5% դրամային ավանդի համար: ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին բազում տարբերակներ արդյունավետորեն խնայողություններ կատարելու եւ այն բազմապատկելու համար: Մասնավորապես, դրանց են պատկանում միջոցների մասնակի ելքագրումների հնարավորություն, ժամանակից շուտ ավանդի փակման դեպքում հատուկ պայմաններ, երկարացում եւ տոկոսի կապիտալացում: Տվյալ պահին առավել արդիական ավանդատեսակ է համարվում «Փոխարկելի» ավանդը, որը թույլ է տալիս խուսափել արտարժութային անցանկալի տատանումներից, ստանալ լրացուցիչ եկամուտ, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռում մի քանի անգամ ամբողջությամբ փոխել ավանդի արժույթը, առանց պայմանագրի խզման, պահպանելով կուտակված տոկոսները: «Տոկոսադրույքների բարձրացումը հանդիսանում է օբյեկտիվ գործընթաց, եւ մենք հասկանում ենք, որ հաճախորդներին շահավետ է ֆիքսել բարձր ավանդային տոկոսադրույքներ երկար ժամկետով: Մեր բանկը բավականին օպերատիվ է արձագանքում շուկայում ծառայությունների փոփոխմանը եւ փորձում է գնալ ավանդատուներին ընդառաջ: Իր մեջ ներառելով գրավիչ պայմաններ եւ վստահության բարձր աստիճան, ՎՏԲ-Հայաստան Բանկի ավադները այսօրվա դրությամբ առավելագույնս համապատասխանում են մեր հաճախորդների պահանջներին»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ` Յուրի Գուսեւը: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է վեց տեսակի ավանդ: Ավանդատուներին որպես նվեր բանկը անվճար տրամադրում է Visa միջազգային վճարային քարտ ավանդի գումարի 90% չափով վարկային գծով: 2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մանրածախ ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է 53 639 մլն դրամ, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 50%-ով: Tweet Դիտում՝ 7177