Անելիք Բանկը նախատեսում է մինչեւ տարեվերջ ակտիվ քարտերի թիվը հասցնել 50 000-ի

29.09.2012 | 05:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկի քարտապանների քանակը տարվա սկզբից մինչ օրս ավելացել է ավելի քան 10%-ով` այսօր բանկն ունի շուրջ 47,000 ակտիվ միջազգային եւ տեղային քարտ:

Աճ է նկատվել նաեւ POS  տերմինալների գծով: 2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում POS տերմինալների քանակն ավելացել է գրեթե մեկ քառորդով` հասնելով 555-ի:

«Բանկը նախատեսում է 2012 թվականի ավարտին ակտիվ քարտերի թիվը հասցնել 50,000-ի, իսկ POS տերմինալների թիվը` 600-ի», - նշել է Անելիք Բանկ-ի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:

Դիտում՝ 1625

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW