Գնաճը Հայաստանում 2012թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 2.3%

29.09.2012 | 02:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012-ի սեպտեմբերին 2011թ. նույն ամսվա նկատմամբ գնաճը Հայաստանում կազմել է 2.5%, իսկ 2012թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 2.3%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-սեպտեմբերին արձանագրվել  է սպառման ապրանքների 2.4%, պարենամթերքի՝ 1.5%, ոչ պարենային ապրանքների՝ 5.3% եւ ծառայությունների սակագների 2,1% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը:
 
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սեպտեմբերին արձանագրվել  է սպառման ապրանքների 2.7%, պարենամթերքի՝ 1.5%, ոչ պարենային ապրանքների՝ 4.7% եւ ծառայությունների սակագների 2,1% աճ:

Սեպտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում նախորդ ամսվա հետ համեմատ աճել են 0.8%-ով: Ընդ որում, սպառման ապրանքների եւ սննդամթերքի գները աճել են 1,1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է գների եւ 1.5% աճ, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,1%-ով:
 
2012թ.  սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում
արձանագրվել է պարենային ապրանքների 1.1%  գնաճ,  ինչը մեծապես պայմանավորվել է կենդանական եւ բուսական յուղերի,  հացամթերքի,  բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 1.5-10.7%  գնաճով:

2012թ.  սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բենզինի եւ
դիզելային վառելիքի`  համապատասխանաբար 4.2%  եւ 2.4%  գնաճը: 2012թ.  սեպտեմբերին 2011թ.  սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.4% եւ 8.4%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.2% և 6.8%-ով:

Դիտում՝ 1694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW