ՎՏԲ-Հայաստանի նախաձեռնությամբ քրեական գործ է հարուցվել

28.09.2012 | 05:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ բանկի հետ համագործակցող որոշ ընկերություններ ներառված են եղել  ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մեջ:

Ինչպես հայտնի է, 2011թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար),  այդ նախագծի շրջանակներում մինչ օրս բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող եւ, մասնավորապես, համակարգչային եւ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:

Ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայամագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ վաճառող ընկերությունը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման եւ այլ պայմանները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Դիտում՝ 5258
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW