Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2013թ. պետբյուջեի նախագիծը:Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնել է, որ նախագծով առաջարկվում է 2013թ. ՀՀ համախմբված բյուջեն եկամուտների գծով սահմանել 1 տրլն 59 մլրդ 100 մլն դրամ, իսկ ծախսերի գծով՝ 1 տրլն 183 մլրդ դրամ:Նախագծով պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 124 մլրդ դրամ, դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 2,6%: Համայնքների բյուջեի եկամտային մասը, ըստ նախագծի, կկազմի 97.5 մլրդ դրամ, ծախսայինը՝ 101.7 մլրդ դրամ (դեֆիցիտը՝ 4.2 մլրդ դրամ):Նախարարը նշել է, որ պետբյուջեի նախագծով 2013-ին նախատեսվում է 6% տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 4.5 +/- 1.5 տոկոսային կետի սահմաններում: Tweet Դիտում՝ 1449