ՊԵԿ-ը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպանին

25.09.2012 | 02:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հանդես է եկել պարզաբանմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի  «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածը Սահմանադրական դատարանում վիճարկելու առնչությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  հակասահմանադրական է  համարել ՊԵԿ կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։

Ըստ ՊԵԿ-ի, օրենքի նշված դրույթի կիրառումը չի ենթադրում եւ չի առաջացնում սեփականության իրավունքի փոփոխություն հարկ վճարողի համար, հետեւաբար նաեւ` «սեփականությունից զրկում»:

Ըստ հարկային մարմնի, ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության եւ այն պայմաններով, որ նախատեսված են օրենքով եւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

«Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք այն անհարժեշտ է համարում՝ իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»,- հայտնել են ՊԵԿ-ում, հավելելով, որ միջազգային նորմի այս դրույթի կիրառմամբ աշխարհի շատ զարգացած երկրներում  գործում է հարկային մարմնի կողմից պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքի ինստիտուտը:

Դիտում՝ 1690
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW