Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին «Անանիա Շիրակացու» մեդալով` տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:«Սամվել Ճզմաչյանը բանկային համակարգում գործող երկարամյա փորձ ունեցող ղեկավարներից է: Նա կանգնած է եղել անկախ Հայաստանի բանկային համակարգի ստեղծման ակունքներում: Շուրջ 18 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ, իսկ շուրջ 40-ամյա բանկային գործունեության ընթացքում ստեղծել եւ ղեկավարել է բանկեր, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում` Մոսկվայում: Նա երկար տարիներ գլխավորել է նաեւ Հայաստանի բանկերի միությունը:Նրա ղեկավարության օրոք բանկը հասել է զգալի հաջողությունների եւ այսօր ՀՀ բանկային համակարգում այն ունի իր ուրույն տեղն ու դիրքը: Նրա անմիջական ղեկավարությամբ, առաջին անգամ ԱՊՀ երկրներում, ստեղծվել Է ֆիզիկական անձանց դրամական փոխադրումների «Անելիք» համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրներում:Սամվել Ճզմաչյանի կողմից ղեկավարվող բոլոր ընկերություններում միշտ կարեւորվել են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, ինչպես նաեւ, հնարավորության դեպքում, աջակցություն է ցուցաբերվել արվեստին, մշակույթին, սպորտին եւ սովորական քաղաքացիներին»,- նշվել է պարգեւատրման ընթացքում: Tweet Դիտում՝ 6709