Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8,3%-ով: Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 8%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում:Ս.թ. հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 702 մլրդ 108.4 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13.2%-ով: Առեւտրի շրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 2,8%-ով (1 տրլն 238 մլրդ 823,4 մլն), ծառայությունների ծավալը` 11,5%-ով (617 մլրդ 668,6 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 10.8%-ով (431 մլրդ 167,7 մլն), 4,1% անկում է արձանագրվել շինարարության ոլորտում (206 մլրդ 462,1 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7,1%-ով եւ կազմել 5375,2 մլն կՎտ/ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-օգոստոսի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,2% եւ 5,3%-ով:2012-ի հունվար-օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.5%-ով եւ կազմել 118 174 դրամ ($296):2012-ի հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $3 մլրդ 608,2 մլն կամ 1 տրլն 440.6 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5%-ով:Արտահանման ծավալը հունվար-օգոստոսին աճել է 11.4%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 368.1 մլրդ դրամ կամ $921,4 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,6%-ով եւ կազմել 1 տրլն 72,5 մլրդ դրամ կամ $2 մլրդ 686.8 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-օգոստոսին կազմել է 704,4 մլրդ դրամ կամ $1 մլրդ 765,4 մլն: Tweet Դիտում՝ 1505