Կառավարությունը շարունակում է անապահով ընտանիքների սպառած գազի գնի մասնակի փոխհատուցումը

20.09.2012 | 04:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը փոխանցել ավելի քան 171 մլն դրամ` անապահով ընտանիքների կողմից 2012թ. ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի մասնակի փոխհատուցման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ այսօր Հայաստանում շուրջ 70 հազար ընտանիք օգտվում է նմանատիպ արտոնություններից:

Դիտում՝ 1563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW