Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը «Հայկական վանքերը եւ եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին: Ինչպես հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը, բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է, իսկ հուշադրամների դարձերեսների կենտրոնում պատկերված են, համապատասխանաբար, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, Գնդեվանքը եւ Նորավանքը:Հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը`925 հարգի արծաթ, քաշը` 25,0 գ, տպաքանակը`մինչեւ 2500 հատ: Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում: Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա): Tweet Դիտում՝ 4164