Բաթումում կանցկացվի հայ-վրացական բիզնես-համաժողով

19.09.2012 | 08:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամքս/. Ս.թ. սեպտեմբերի 27-29-ին Բաթումիում տեղի կունենա հայ-վրացական «Georgia – Armenia Business Forum 2012» բիզնես-համաժողովը, որը կազմակերպում են Աջարիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը եւ հայաստանյան «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Էքսպոմեդիա» կենտրոնում, համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի ազատ զբոսաշրջային գոտու, ինչպես նաեւ այլ ոլորտների նկատմամբ` շինարարական, քարի մշակման, բժշկության, սննդամթերքի եւ ըմպելիքի արտադրության, էներգետիկայի, ՏՏ-ի եւ այլն:

Վրաստանից  եւ Աջարիայից համաժողովին կմասնակցեն ավելի քան 20 ընկերություններ, որոնք կներկայացնեն հետեւյալ ոլորտները. շինարարություն, տեքստիլ, տուրիզմ, գյուղատնտեսություն, ապահովագրություն, վառելիք, էլեկտրատեխնիկա, տպագրություն, էներգետիկա: 

Կազմակերպիչները հրավիրում են հայաստանյան ընկերություններին մասնակցել համաժողովին եւ շնորհանդեսների միջոցով ծանոթացնել իրենց արտադրանքին եւ  ծառայություններին:

Դիտում՝ 6175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW