Ազգային Հիփոթեքային Ընկերությունը երրորդ անգամ պարտատոմսեր կտեղաբաշխի

19.09.2012 | 08:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. սեպտեմբերի 25-ին տեղի կունենա «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» (ԱՀԸ) ՎՎԿ ՓԲԸ երրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում:

Պարտատոմսերը կունենան 100 000 դրամ անվանական արժեք, 6 ամիս մարման ժամկետ, տեղաբաշխման ծավալը կկազմի 500 մլն դրամ, հայտնել են ընկերությունում:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարը ԱՀԸ-ն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Դիտում՝ 2041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW