Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը մոտ $5 մլն-ի ֆինանսավորում է տրամադրել «Ամիկուս» ընկերությանը, որը զբաղվում է դեղամիջոցների ներմուծմամբ եւ իրացմամբ, ինչպես նաեւ բուսական դեղերի եւ բժշկական պարագաների արտադրությամբ:“Բանկից ստացված ֆինանսավորումը կուղղվի կազմակերպության շրջանառու միջոցների համալրմանը, որն իր հերթին թույլ կտա ամրապնդել եւ զարգացնել երկարատեւ համագործակցությունը միջազգային մատակարարների հետ եւ հայկական շուկան ապահովել որակյալ դեղամիջոցներով”,- նշված է հաղորդագրության մեջ:ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսեւի գնահատմամբ, այս ֆինանսավորումը նոր ազդակ կհանդիսանա Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացման համար, ինչպես նաեւ կապահովի որակյալ, անվտանգ եւ մատչելի դեղորայքի ու բժշկական պարագաների առկայությունը:«Այսօր մենք քննարկում ենք ընկերության հերթական ֆինանսավորման հարցը` դեղերի արտադրության համար նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով», - նշել է Յուրի Գուսեւը: -0- Tweet Դիտում՝ 4170