ԵԱԶԲ. ՀՀ բնակչությունը աջակցում է ԱՊՀ-ում Միասնական տնտեսական գոտու ստեղծմանը

13.09.2012 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում հարցվածների 61%-ը դրական է վերաբերվում ԱՊՀ տարածքում Միասնական տնտեսական գոտու ստեղծման հեռանկարներին, ասվում է  Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (ԵԱԶԲ ԻՀԿ )ուսումնասիրության մեջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ներկայացվել են ԵԱԶԲ հետազոտության արդյունքները, որն անց է կացվել “Եվրասիական մոնիտոր” միջազգային հետազոտական գործակալության հետ համատեղ:

Բանկն անց է կացրել ԱՊՀ երկրների բնակչության եվրասիական ինտեգրման տարբեր տեսակետներով նախասիրությունների վերաբերյալ լայնածավալ հետազոտություն: Դրա շրջանակներում հարցվել են ԱՊՀ երկրների եւ Վրաստանի ավելի քան 13 հազար քաղաքացիներ` 950-ից 2000 մարդ ամեն երկրում: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՊՀ-ում քաղաքական ինտեգրմանը կողմ հանդես են գալիս Հայաստանի հարցվածների 90%, սակայն Հայաստանի տնտեսության համար կարեւոր է դեպի Եվրամիություն ուղղվածությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրների բնակչության մեծամասնությունը աջակցում է Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական գոտու ստեղծման գաղափարին, եւ միայն Վրաստանում եւ Ադրբեջանում այն դրական են գնահատում հարցվածների կեսից պակաս մարդիկ:

«Հետազոտության կարեւորագույն արդյունքներից է ցուցաբերված բարձր աջակցությունը Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու ստեղծմանը Միասնական տնտեսական տարածության (ՄՏՏ) բոլոր երեք երկրների բնակչության կողմից` Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան, ինչպես նաեւ տարածաշրջանի մի շարք այլ երկրների, որոնք ունեն եւ անգամ չունեն ՄՏՏ-ի հետ միասնական սահմաններ”, - նշել է ԵԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը:

Հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 3965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW