Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) 12-րդ տարեկան ընդհանուր ժողովը ընտրել է տնօրենների խորհրդի նոր կազմ:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀԱԱՊ-ում նոր կազմում ընդգրկվել են.Արարատ Ղուկասյանը (Բիբլոս Բանկ Արմենիա), Արթուր Հովհաննիսյանը (Synergy International Systems Inc. հայաստանյան մասնաճյուղ), Գագիկ Արզումանյանը (Էյ-Սի-Փի), Գագիկ Գյուլբուդաղյանը (Գրանթ Թորնթոն), Գառնիկ Տոնոյանը (Ինգո Արմենիա), Դիանա Ղազարյանը (Booz Allen Hamilton հայաստանյան ներկայացուցչություն), Կարեն Զաքարյանը (ՆԱՍԴԱՔ ՕէՄԵՔՍ Արմենիա), Հեյկո Կրայսելը (Ցեպելին Արմենիա) եւ Տիգրան Գասպարյանը (KPMG Armenia): Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահի պաշտոնում վերընտրել է Պրուդենս իրավաբանական ընկերության տնօրեն եւ բաժնետեր Էդուարդ Մուրադյանին: Դավիթ Աթանեսյանը (Առաջին հիփոթեքային ընկերություն) եւ Գեորգի Իսայանը (LTX-Credence Armenia) վերընտրվել են համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ փոխնախագահների պաշտոններում: Tweet Դիտում՝ 9180