Ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված ներդրումային աշխատանքները հաջողությամբ են ընթանում

11.09.2012 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) տարածքներում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուղղված ներդրումային աշխատանքները հաջողությամբ ընթանում են ըստ նախանշված ժամկետների:

Այսօր այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը ասել է «Սիտրոնիկս» ԲԲԸ նախագահ Սերգեյ Ասլանյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:

Դիտում՝ 4861

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW