ԱՔՌԱ վարկային բյուրոյի հաճախորդների թիվը մոտենում է 1մլն 300 հազարի

11.09.2012 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ս.թ. հունիսի 30-ի դրությամբ  ԱՔՌԱ վարկային բյուրոյի տվյալների բազայում գրանցված հաճախորդների թիվը կազմել է 1 մլն 289 հազ., որից 97.2%-ը ֆիզիկական անձինք են:

ՀՀ կենտրոնական բանկի 2012թ. 1-ին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն, վարկային բյուրոյի տվյալների բազայում գրանցված հաճախորդների թիվը 2011թ. դեկտեմբերի համեմատ ավելացել է 7.9%-ով:

Տվյալների բազայում առկա վարկերի քանակը 2012թ. հունիսին 2011թ. դեկտեմբերի համեմատ ավելացել է 10%-ով եւ հունիսի 30-ի դրությամբ կազմել է 6 մլն 153 հազ.:

Վարկային բյուրոն վարկային զեկույցներ սկսել է տրամադրել 2007թ. ապրիլից: 2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում տրամադրած վարկային զեկույցների քանակը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 74%-ով:

Յուրաքանչյուր քաղաքացի կամ իրավաբանական անձ կարող է վարկային բյուրոյից ստանալ իր վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն: Իր հաճախորդի, գործընկերոջ վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար իրավաբանական անձը պետք է վարկային բյուրոյի հետ կնքի ծառայությունների մատուցման պայմանագիր եւ ստանա վարկային պատմության սուբյեկտի գրավոր համաձայնությունը:

Դիտում՝ 3171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW