Երեւան/Մեդիամաքս/. «Դուստր Մարիաննա» ընկերությունը հերքել է, որ իր կողմից արտադրվող կաթի եւ կաթնամթերքի արտադրության գործընթացի որեւէ փուլում կիրառվում է սոդա:«Ընկերությունն ինքն է պայքարում գյուղերից եւ ֆերմերային տնտեսություններից մթերվող կաթում սոդայի առկայությունը բացառելու համար, քանի որ դրա առկայությամբ կաթնամթերք հնարավոր չէ արտադրել, իսկ խմելու կաթում սոդա կիրառելու իմաստը չի տեսնում, որովհետեւ խմելու կաթն արտադրվում է թարմ մթերվող կաթից, անցնում բարձրակարգ մշակում, ինչը եւս բարձրացնում է դրա որակը, եւ հնարավոր է այն պահել ստանդարտներին համապատասխան պահման պայմաններում եւ ժամկետում: Բացի այդ, գործարանը որեւէ սահմանափակում չունի խանութներից ժամկետանց մթերքի վերադարձի հարցում»,- հայտնել են ընկերության տնօրենությունում:Սեպտեմբերի 6-ին կառավարության նիստում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հայտարարել է, որ Հայաստանում կաթնամթերք արտադրող 7 ընկերությունների (“Թամարա եւ Անի”, “Թամարա” , “Բիոկաթ”, “Արզնի”, “Դուստր Մարիաննա”, “Աշտարակ կաթ” եւ “Մուլտի Ագրո”) արտադրանքում լաբորատոր հետազոտությունների արդյունքում սոդա է հայտնաբերվել:Նա նաեւ տեղեկացրել է, որ “Թամարա եւ Անի”, “Թամարա” եւ “Դուստր Մարիաննա” ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել է կաթի փոշի, ինչը չի արգելվում, սակայն պարտադիր կարգով ենթակա է մակնշման, ինչը չի արվում: Tweet Դիտում՝ 4899