Տիգրան Սարգսյան. 10 կետով առաջխաղացումը բավարար չէ

06.09.2012 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանն իր դիրքերը բարելավել է 10 կետով, սակայն դա բավարար չէ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

“Ես կարծում եմ, որ մենք չենք կարող բավարարվել այս ցուցանիշով, քանի որ այդ զեկույցի մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս ունենք բազմաթիվ խոցելի կետեր եւ անելիքներ”, - ասել է նա:
 
Վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար զեկույցում կան անհասկանալի գնահատականներ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի հասանելիության վերաբերյալ:

“Հասկանալի չէ, թե ինչու են զեկույցի հեղինակներն օգտվել 2009թ. տվյալներից”,- ասել է նա:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր հերթին տեղեկացրել է, որ բոլոր տվյալները ժամանակին են տրամադրվել Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Դիտում՝ 4354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW