ԿԲ-ն արգելել է MIGOM համակարգի գործունեությունը Հայաստանում

06.09.2012 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկը պարզել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որեւէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:
 
«Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը», - հայտնել են ԿԲ-ում:
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:

Դիտում՝ 2694

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW