Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի «Մագնիս» ծրագրին միացել են եւս 3 ընկերություններ` այսուհետ «Gedeon Richter» դեղատների ցանցը, օծանելիքի եւ կոսմետիկայի «Europe» խանութները եւ «Atta Flora» ծաղկի սրահը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 5-25% զեղչ: «Մագնիս» արտոնությունների ծրագիրը գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: Tweet Դիտում՝ 2975