ՀՀ ԿԲ-ի Վերստուգիչ խումբը համապատասխանում է IIA-ի ստանդարտների պահանջներին

06.09.2012 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նիդերլանդների բանկի Ներքին աուդիտի ստորաբաժանման փորձագետների կողմից իրականացվել է Ներքին աուդիտորների ինստիտուտի (IIA) կողմից հրապարակված ստանդարտներին եւ էթիկայի կանոններին ՀՀ կենտրոնական բանկի  Վերստուգիչ խմբի աշխատանքների համապատասխանության գնահատումը:

Գնահատման արդյունքում փորձագետների կողմից Կենտրոնական բանկի Վերստուգիչ խմբին է հանձնվել Ներքին աուդիտորների ինստիտուտի (IIA) կողմից հրապարակված ստանդարտներին (2011 հրապարակում) եւ էթիկայի կանոններին համապատասխանության հավաստագիր:    

Նիդերլանդների բանկի փորձագետները նշել են, որ ՀՀ ԿԲ վերստուգիչ խումբը լավագույններից է իրենց կողմից գնահատված ներքին աուդիտի ստորաբաժանումների շարքում:

Դիտում՝ 4678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW