Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան), շրջայց կատարել եւ ծանոթացել իրականացված աշխատանքներին:“Այս տարածքում սկսվում է ձեւավորվել ազատ տնտեսական գոտիների գաղափարախոսությունը”,- ասել է նախարարը, նշելով, որ այս ոլորտում կարեւոր է նոր աշխատատեղերի ձեւավորումը:Ազատ տնտեսական գոտու ենթակառուցվածքի ապահովմամբ եւ զարգացմամբ զբաղվող «Սիտրոնիկս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանն իր հերթին ասել է, որ մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից հետաքրքրված են համագործակցությամբ: Իսկ R&D ARTS կանադական ընկերությունը ստացել է ՀՀ կառավարությունից համապատասխան լիցենզիա: “Մերգելյանի” տարածքում գործելու են կառավարման եւ գիտահետազոտական ոչ մեծ ձեռնարկություններ: Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ “Մերգելյան” ինստիտուտի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու շահագործումը նախատեսվում է սկսել նոյեմբերի սկզբին: “Մերգելյանի” եւ “Մարս” ձեռնարկության տարածքում ազատ տնտեսական գոտիների ենթակառուցվածքի զարգացման նպատակով «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը ներդրել է շուրջ $10 մլն: Tweet Դիտում՝ 2153