ՊրոԿրեդիտ Բանկը միացել է MoneyGram համակարգին

04.09.2012 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՊրոԿրեդիտ Բանկը միացել է MoneyGram միջազգային փոխանցումների համակարգին:
 
MoneyGram համակարգը հնարավորություն է տալիս անհատներին արագ ԱՄՆ դոլարով փախանցումներ կատարել առանց հաշիվ բացելու: MoneyGram-ն ունի ավելի քան 185.000 ուղղություն դեպի 190 երկրներ, որոնցից 14,000–ը՝ ԱՊՀ երկրներում:
 
«ՊրոԿրեդիտ Բանկում գործող այլ դրամական փոխանցումների համակարգերի հետ միասին MoneyGram-ը կօգնի Բանկին առավել արդյունավետ կերպով բավարարել հարեւանությամբ բնակվող եւ աշխատող մարդկանց կարիքները», - նշել են բանկում:  

Դիտում՝ 15934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW