Պրոմեթեյ Բանկը ամփոփել է «Ռեկորդային ամառ» ակցիայի արդյունքները

03.09.2012 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը «Ռեկորդային ամառ» ավանդային ակցիայի ընթացքում ներգրավել է 2 մլրդ 562 մլն դրամ ընդհանուր գումարի 468 ժամկետային ավանդ:

«Ռեկորդային ամառ» ակցիան մեկնարկել էր ս.թ. հունիսի 1-ին եւ գործել մինչեւ օգոստոսի 31-ը:

Ամռան վերջին օրը Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել  ավանդային ակցիայի հաղթող համարի վիճակահանությունը, որին մասնակցել են ակցիայի բոլոր ավանդատուները՝ առանց ավանդի գումարի սահմանափակման:

Վիճակահանության 3 մասնակիցներ ստացել են հուշանվերներ, իսկ հաղթողին հանձնվել է Երեւան-Լոնդոն-Երեւան ուղղությամբ երկու ավիատոմս:

Դիտում՝ 5662

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW