Անելիք Բանկը գործարկել է հատուկ երիտասարդների համար նախատեսված քարտ

03.09.2012 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը գործարկել է հատուկ երիտասարդների համար  նախատեսված`Anelik Bank Boom Energy VISA Classic քարտ, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց՝ հանդիսանում է նաեւ զեղչային ու ակումբային քարտ:

Քարտը հնարավորություն է ընձեռում քարտապանին.

- անվճար մուտք գործել Երեւանի շուրջ 10 կարաոկե, դիսկո, գիշերային ակումբներ եւ սպասարկվել հատուկ պայմաններով;

- անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 10% զեղչ Երեւանի շուրջ 20 սրճարաններում, ռեստորաններում, արագ սննդի կետերում եւ ժամանցի վայրերում;

- ստանալ մինչեւ 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում եւ  սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս;

- գնումներ կատարել ինտերնետում, ինչպես նաեւ օգտագործել այն գրեթե ամբողջ աշխարհում;

- շահել ուղեգիր դեպի Սեւ ծով քարտապանի եւ նրա 3 ընկերների համար;

- կատարել կոմունալ վճարումներ:

Քարտային հաշվի դրական մնացորդի վրա կհաշվարկվի 2% տարեկան տոկոսադրույքով եկամուտ:

Քարտը շուկա է  հանվել «Boom» ամսագրի հետ համատեղ: Քարտի տարեկան սպասարկումը կազմում է 5 000 դրամ: 








Դիտում՝ 2579
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW